Պարզ լիճ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Պարզ լիճ, (Парз лич, Parz Lich) - Լճակ ՀՀ-ում, Դիլիջան ք-ից 9 կմ հս-արլ, Արեգունի լշ-ի հս-արմ գեղատեսիլ անտառապատ լանջին։ Արտահոսք ունեցող, սո ղանքաարզելափակոցային ծագումի լճակ է։ Բարձր 1350 մ, երկար 300 մ, լայն մինչև 70–80 մ, միջին խորությունը՝ 3 (առավելագույնը՝ 18) մ, մակերեսը՝ 0,027 քառ կմ, ծավալը՝ 83,8 հազ խոր մ։

Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ։ Հոսուն է, շրջակայքում զարգացած են սողանքային երևույթները։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.50 C: Սնումը աղբյուրներից և մթն. տեղումներից է։ Ավազանն անտառածածկ է, ունի ռեկրեացիոն նշանակություն։[1]

References

  1. Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան

External links