Պանիկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Պանիկ, (Паник, Panik), Փանիկ - Գյուղ Երևանի նահանգի Սուրմալուի գավ-ում, Իգդիրի գվոկ-ում, Իգդիր գք-ից 7 կմ հս, Արաքս գետի աջ կողմում, բերրի և այգեվետ հարթավայրում։ Գ-ի արլ կողմում կան անտառներ։ 1829-32 թթ ուներ 265 (44 տ), 1906 թ՝ 1181 (244 տ) հայ բնակիչ և եկեղեցի։ Զբաղվում էին դաշտավարությամբ, այգե գործությամբ, անասնապահությամբ։ Գ-ի մոտ կային հին ավերակներ։ 20-րղ դ սկզբներին հայտնի էր իր մշտապես մղած ինքնապաշտպանական կռիվներով։ Ռուսերեն տառադարձությամբ՝ Պանիկ։ Այստեղ է ծնվել դրամատուրգ, արձակագիր Վարղգես Շողերյանը (1916)։ Հայտնի է նաև ԲԱՆԻԿ անվամբ (տ)։