Չորաթան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Չորաթան, (Чоратан, Choratan) - Չարաթան, Չարատան, Չարեթան, Չարետան, Չորաթլու, Չորթան, Չորթանշեն-Գյուղ ՀՀ ավուշի շրջ-ում, Բերդ ք-ից մոտ 9 կմ արլ բարձրադիր ու գեղատեսիլ լ-նալանջի վրա, շրջապատված արգավանդ դաշտերով։ Շրջակայքում այգիներ են, ծխախոտի պլանտացիաներ և բանջարանոցներ։ Գ-ի մոտակայքում կան անտառներ։ Գ-ից ոչ հեռու, Խնձորուտ գետի ձախ կողմում էր գտնվում Ներքին Չորաթանը, որի բնակիչները կլիմայական վատ պայմանների պատճառով տեղափոխվել են Չ։ Խմելու ջրի մի մասը բերված Է մոտակա լ-ներից։ Տները թեք տանիքով են, մեծ մասը երկհարկանի ու արմարավետ։ 1831-ին ուներ 413, 1897-ին՝ 395, 1926-ին՝ 743, 1939-ին՝ 1022, 1959-ին՝ 1283, 1970-ին՝ 1368, 1979-ին՝ 1138, 1989-ին՝ 1121 հայ բնակիչ։ Զբաղվում են ծխախոտագործությամբ , խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կենցաղսպա-սարկման տաղավար, մշտական կինո, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Գ-ում և շրջակայքում պահպանվել են ս Հոիփսիմե եկեղեցին (1683), մատուռ (17-րդ դ) և խաչքարերով գերեզմանոց (17-18–րդ դդ)։ Այստեղ է ծնվել պատմ. գիտ. դ-ր, պրոֆ Ա. Բաղմանյանը։ Տեղացիները պատմում են, որ գ-ում Հաթամ անունով մի անզավակ հարուստ մարդ է եղել, որին գյուղացիները կոչել են Չոր Հաթամ՝ այդպես անվանելով նաև գ։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Տավուշի մարզի մեջ։