Չկալովկա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Չկալովկա, (Чкаловка, Chkalovka), Ալեքսանդրովկա, Աղեքսանդրովկա, Զեյնալ (Աբեդին), Զեյնալ Աղալի, Պալա Պոստնիկ- Գյուղ ՀՀ Սևանի շրջ-ում. Սևան ք-ից 5 կմ հր, ալիքավոր և քարքարոտ սարավանդի վրա։ Կլիման խիստ է, օդը՝ մաքուր և առողջարար։ Տների մեծ մասը թեք տանիքով է ու նորակերտ։ Չ է կոչվել (26.04.1946 թ) ի հիշատակ ականավոր օդաչու Վ. Չկալովի։ 1831-ին ուներ 45, 1897-ին՝ 204, 1926-ին՝ 377, 1939-ին՝ 491, 1959-ին՝ 491, 1970-ին՝ 479, 1979-ին՝ 424, 1989-ին՝ 455 հայ բնակիչ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կհնցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Հիմնադրել են Պովոլժիեի, Սարատովի, Տամբովի նահ-ներից եկած ռուսները 19-րդ դարի 1-ին կեսին և մինչև 1926 թ ռոսաբնակ էր։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։