Ուրցաձոր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ուրցաձոր, (Урцадзор, Urtsadzor), Կարաբագլար Ներքին, Կարաբաղլար Ներքին, Ղարաբաղլար Ներքին, Չիման, Չման, Ուրծաձոր – Գյուղ ՀՀ Արարատի մարզում, նախկին Արարատի շրջ-ում, Վեդի ք-ից 9 կմ արլ, Վեդի գետի ձախ ափին, Շաղափի սելավը` գետը թափվելու վայրում: Գետափով ձգվում է 3 կմ երկար, շրջակայքում բարձրանում են Ուրծի լ-ները: Թաղված է այգիները մեջ. տները տանիքով են, բարետես: Խմելու ջուրը վերցվում էր արտեզյան ջրհորներից: Բլրի վրա կառուցված է ջրամբար և շուտով Գառնիի ջուրը կհասնի ՈՒ: Չիմաքենդը ՈՒ է վերանվանվել 25.01. 1978 թ: ՈՒ-ին են նույնացնում 18-րդ դ Սիմեոն Երևանցու հիշատակած Ուրծաձոր գ: 1873 թ ուներ 756, 1897 թ` 1260, 1926 թ` 914, 1939 թ` 1447, 1959 թ` 1444, 1970 թ` 1971, 1979 թ` 2227, 1989 թ` 2463 հայ բնակիչ: Զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ: Ունի երկհարկանի դպրոց, մշակույթի տուն (500 տեղով), հանրախանութ, գրադարան, հիվանդանոց, դեղատուն, փոստի բաժանմունք, բաղնիք, կենցաղսպասարկման տաղավար:

ՈՒ-ից 7 կմ հս-արմ, Խոսրովի անտառի եզրին կա հուշատախտակ ունեցող, հին կիսավեր եկեղեցի: Այստեղ կան ևս 3 եկեղեցիների ավերակներ, որոնցից մեկը, ըստ վրայի հուշատախտակի 5-րդ դ է: ՈՒ-ի մոտակա Կոտուց սարի լանջին, աղբյուրի մոտ, երկու մենավոր ծառեռրի տակ կա հին գերեզման, որն ավանդությամբ համարվում է Խոսրով Բ.-ի գերեզմանը: 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայկական կոտորածների պատճառտով այստեղ են բռնագաղթել 29 տ`102 անձ հայեր: