Ուրցալանջ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ուրցալանջ , (Урцаландж, Urtsalanj), Զովաշեն, Քեշիշվերան, Քեշիշքենդ, Քեշիշքյանդ, Քեշվերան – Գյուղ ՀՀ Արարատի մարզում, նախկին Արարատի շրջ-ում, Արածոգետի վերին հոսանքի շրջ-ում, Արտաշատ – Եղեգնաձոր խճուղու ձախ կողմում, Գեղամա լ-ների հր հատվածի մի բարձրադիր լ-ան հարավահայաց սարահարթի վրա, խոտավետ և սառն աղբյուղներով առատ մի վայրում: Նախկին Քեշիշվերանը 03.01. 1935 թ վերանվանվել է Զովաշեն, իսկ վերջերս 20.10. 1967 թ վերանվանվել` ՈՒ: 1831 թ ուներ 43, 1897 թ` 544, 1926 թ` 206, 1939 թ` 382, 1959 թ` 160, 1970 թ` 165, 1979 թ` 187, 1989 թ` 151 հայ բնակիչ: Զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան: Գ.-ից 2-3 կմ հս-արմ գտնվում է Կապույտխաչ հնավայրը: