Ուշի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ուշի, (Уши, Ushi), Հուշի – Գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում, նախկին Աշտարակի շրջ-ում, Աշտարակ ք-ից 5 կմ հս, Արագած լ-ան հր-արլ փեշերին գտնվող ալիքավորված սարահարթի վրա, Աշտարակ-Ապարան ավտոմայրուղու ձախ կողմում` թաղված մրգատու ծառեռի մեջ: Կլիման համեմատաբար զով է, օդը` առողջարար: Տները տուֆակերտ են, գեղեցիկ ու հարմարավետ: Խմելու ջուրը վերցվում է Սաղմոսավանք-Աշտարակ ջրմուղից: 1831 թ ուներ 167, 1897 թ` 1249, 1926 թ` 624, 1939 թ` 959, 1959 թ` 780, 1970 թ` 1003, 1979 թ` 1004, 1989 թ` 1246 հայ բնակիչ: Զբաղվում են դաշտավարությամբ, անասնաբուծությամբ, ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, մշակույթի երկհարկանի տուն` 300 տեղով, գրադարան, բուժկայան:

Վաղ միջնադարից հիշատակված հայաբնակ գ է: Այժմյան բնակչության նախնիների մեծ մասը Արմ Հայաստանի տարբեր շրջ-ներից (Ռշտունիք, Խութ, Մուշ, Խլաթ) և Կարսից գաղթածներն էին: Ըստ ավանդության` Նոյն` իր ընտանիքով, Մասիսի գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է, և դրա վերջին ապացույցը երևացող այս վայրն է լինում: Ըստ Թ. Թորամանյանի (<Հայկական ճարտարապետության>, էջ 140)` գ-ում կային ավերակ եկեղեցու մնացորդներ: ՈՒ-ից 1,5 կմ արմ, բարձր և ընդարձակ բլրի վրա գտնվում է Ուշիի վանք հնավայրի համալիրը (5-13-րդ դդ):