Ուղեձոր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ուղեձոր, (Угедзор, Ughedzor), Կեչբեգ, Կոչբեկ, Սարալանջ, Քաշի մարգ, Քեչբեգ, Քեչպեկ, Քյոշպագ, Քյոշպանկ, Քյոշպյագ, Քյոչբեգ, Քյոչբեյ, Քյոչպեկ, քոչբակ, Քոչբեկ, Քոչբիգ, Քոչպիկ, Քոչպակ, Քոչպեկ – Գյուղ ՀՀ Վայոց ձորի մարզում, Վայք ք-ից 16-17 կմ արլ, Դարբ գետի վերին հոսանքի աջափնյա սարահարթում, Որոտանի լ-նանցքի մոտ: 03.04. 1991 թ նախկին Քոչբեկը վերանվանվել է Ուղեձոր: 1831 թ ուներ 25, 1897 թ` 417, 1926 թ`185, 1939 թ` 446, 1959 թ` 281, 1970 թ` 575, 1979 թ` 579, 1989 թ` 78 բնակիչ: Միավորված էր Սարավանի կաթնաանասնապահական պետական տնտեսության հետ: Ուներ ութամյա դպրոց, գրադարան, բուժկայան: Գ.-ի մոտ կան ավերակ եկեղեցի, գերեզմանատուն և խաչքարեր: 1988 թ վերջերից Ու.-ից մեծ արտագաղթի պատճառով` գ-ը դարձել է շրջ-ի ամառանոցավայրը: