Որոտնավանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Որոտնավանք, (Воротнаванк, Vortnavank) ս Կարապետ, ս Կարապետի Ավագ վանք, Կարմիր վանք, Որոտան, Որոտնա Կարմիր վանք, Վադադին, Վաղադնի վանք, Վաղաղնովանք, Վաղաթնի վանք, վաղանդ, Վաղանդնի վանք, Վաղանդնու ս Կարա-պետ, Վաղանդու վանք, Վաղատին վանք, Վաղատնովանք, Վաղատո ս Կարապետ -Վանք ՀՀ Սիսիանի շրջ-ում, Վաղատու գ-ից 2 կմ հր. Որոտան գետի կիրճի ձախ կոդին, գեղատեսիլ ու այգեվետ վայրում։ Հնում մտնւում էր Սյունիք աշխ-ի Ծղուկ գավ-ի մեջ։ Ճարտարապետական համալիր է, բաղկացած է 2 եկեղեցուց, գավթից. օժանդակ կառույցներից, շրջապարսպից ևն։ Ամենահին կառույցը Սյունյաց Շահանդուխտ թագուհու կառուցած ս Ստեփանոս թաղածածկ եկեղեցին է (1000 թ)։ Նրա որդի Սևադան 1007 թ կառուցել է մյուս եկեղեցին՝ գմբեթավոր ս Կարապետ։ Եկեղեցիներից այժմ ավերակ վիճակում պահպանվել են թաղածածկ գավիթը և այլ շենքեր, իսկ բակում գտնվում էր սյուն գավազանը, որ ընկել է 1931-ին։ Բոլոր շենքերը կառուցված են տեղական բազալտ քարից։ Պահպանվել են նաև պաշտպանական պարսպի աոանձին հատվածները։ Համալիրի բակում կա ընդարձակ գերեգմանոց։ Տաճարի խորանի մեջ է գտնվում Հովհան Որոտնեցոլ շիրիմը։ Վանյշի համալիրը ավերվել է 1931 թ Զւսնգեգուրի երկրաշարժի ժամանակ։ Ներկայումս վերականգնում են նրա հուշարձանները։ Եղել է գրչության կենտրոն։ Այստեղ օրինակվել են Ավետարաններ, ճառընտիր և ձեոագիր այլ մատյաններ։ Եկեղեցիների պատերին կան 14-15-րդ դդ արձանագրություններ: