Որոտան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Որոտան, (Воротан, Vorotan) Ոյոտ, Որոտն, Որոտն Հին, Ռուտ, Րուդ, Ոտուտ, Ուրուտ, Օրոտն –Գյուղ ՀՀ Սիսիանի շրջ– ում, Սիսիան ք-ից մոտ 10 կմ հր-արլ, Որոտան գետի բարձրադիր ձախ ափին, Մելիք–Թանգու կամրջից մի փոքր վերև կիսաշրջանաձև, գեղատեսիլ հարթավայրում, Ծղուկ գավ-ի Որոտն գ-ի ավերակների տեղում։ Երեք կողմերից պատած Է լերկ ու բարձր ժայռերով, տը Ո է կոչվել 03.07.1968 թ։ Տները, նորաշեն են տանիքավոր։ Գ-ում կան հորդաբուխ հանքային աղբյուր և սառնորակ ջրեր։ 1831-ին ուներ Ո. 1922-ին՝ 173, 1959-ին՛ 623, 1970-ին՛ 609, 1979-ին՝ 663, 1989-ին՝ 162 բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մշտական կինո, բուժկայան։ Գ-ի մաս, Որոտան` գետի աջ ափին, անմատչելի լ-ան վրա գտնվում են Որոտանբերդի (10-13-րդ դդ) ավերակները, գ-ատեղիներ, գերեզմանոց, կամուրջ (Մելիք-Թանգու՝ կառուցված 1856 թ)։ 1988-89 թթ Ադրբեջանում սկսվւսծ հայկակւսն կոտորածների և բռնագաղթի կապակցությամբ ադրբեջանցիները արտագաղթել են Ադրբեջան։ 1988 թ մայիսից այստեղ են եկել Ադրբ. Հ-ից բռնգաղթած 85 տ (292 անձ) հայեր, որով հանդերձ գ-ի բնակչությունը 1992 թ վերջերին կազմում Էր 110 տ՛ 335 մարդ։ 04.12.1995 թ մտել Է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։