Ոսկետափ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ոսկետափ, (Воскетап,Vosketap), Շիրազ, Շիրազալա, Շիրազանլու, Շիրազլի, Շիրագլու - Գյուղ ՀՀ Արարատի շրջ-ում, Վեդի քտա-ից 6-7 կմ հր-արմ, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու վրա, թաղված մրգատու և խաղողի այգիների մեջ։ Տները թեք տանիքով են. հարմարավետ։ Խմելու ջուրը` Գառնիի ջրատարից։ Ունի ոռոգման բարեկարգ, խիտ ցանց։ 1873-ին ուներ 150, 1897-ին՝ 451, 1926-ին՝ 398, 1939-ին՝ 1181. 1959-ին՝ 2161, 1970-ին՝ 3338, 1979-ին՝ 3867, 1989-ին՝ 3826 բնակիչ։ Զբաղվում են խաղողագործությամբ , պտղաբուծությամբ , բանջարաբուծությամբ, անասնապահութ-յամբ։ Գ-ում գործում է պահածոների գործարան։ Ունի 2 միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կենցաղսպա-սարկման տաղավար, բուժկայան։ 1924 թ Ո– ին է միացել ճաթղռան գ-ը։ Նախկին Շիրազլուն Ո է վերանվանվել 03.04.91 թ։ 1988– 89 թթ Ադրբեջանում սկսված հայկական կոտորածների պատճառով այստեղ են բռնագաղթել 461 ա՝ 2230 հայ բնակիչներ։ 04.12.1995 թ մտել Է ՀՀ Արարատի մարզի մեջ: