Ոսկեվազ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ոսկեվազ, (Воскеваз, Voskevas) Կզըլթամիր, Կգըլթամուր, Կուզիլթամուր, Ղզըլդամիր, Ղզըլթամար, Ղզթամուր, Ղզլտամուր, Ղզրթամուր, Ղըզըլթամիր, Ղըզլըլթամուր - Գյուղ ՀՀ Աշտարակի շրջ-ում. Աշտարակ ք-ից մոտ 3 կմ հր-արմ. Քասաղ գետի աջ կողմում, հարթավւսյրսւմ, թսւղված մրգաւտու և խաղողի այգիների մեջ։ Բարեկարգ գ է, նորակերտ ու հարմարավետ տներով։ Խմելու և ոռոգելու ջուրը բերված է ազմաղբյուր գ-ից։ Հողերն արգավանդ են: 1828 թ Խոյի գավ–ից Ո են գաղթել 47 տ հայեր. որոնց մի մսաը՝ Ջամալավա գ-ից։ 1831-ին ուներ 410, 1897-ին՝ 1429. 1926-ին՝ 1794, 1939-ին` 2035, 1959-ին՝ 2818, 1970-ին՝ 3350, 1979–ին՝ 3.356, 1989-ին՝ 4062 հայ բնակիչ,զբաղվում են ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ. բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ: Գ-ում գործում են գինու ու խաղողի վերամշակման կայուն և սննդարդյունաբերության միավորման պաղպաղակի արտադրամաս։ Ունի միջնակարգ դպրոց (առաջին դպրոցը բացվել է 1879 թ). մշակույթի տուն գրադարան, հեռախոսային ցանց, մշտական կինո, մսուր-մանկապարտեգ, հիվանդանոց, ղեղատուն։ Գ-ում և շրջակայքում կան մի շարք հուշարձաններ՝ եկեղեցիներ՝ ս Հովհաննես և «Բադալի ժամ» (5-7-րդ դյդ), ժդղովրդական ճարտարապետության նմուշներ (18– 19-րդ դդ). Աղթամիր հնագույն ամրոցի ավերակները (3-1-ին հազարամյակ մթա), 18-րդ դ դղյակ, գերեզմանոց (17-18-րդ դդ), 5-7-րդ դ կոթող են։ Ըստ ավանդության Լենկթեմուրը հարևան Ախթամուր գ առնելուց ու ավերելուց հետո շարժվում է Ո գ-ի վրա։Վերջիններս սարսափած հանձնվում են դաժան բռնակալին, որը նրանց ներում է և չի կոտորում։ Իբր ի նշան երախտագիտության բնակիչներն իրենց գ կոչում են Ղզլթամուր։ Այստեղ են ծնվել Խորհրդային Միության հերոս Ս. Սարգսյանը (1924 թ). սոց. աշխ. հերոս Հ. Ստեփանյւսնը. պատմա– բան, բանասեր Ա. Մնացականյանը (1912-1983). թարգմանիչ Հ. Հակոբյանը (1917 թ), բժշկ. գիտ. դ-ր. պրոֆ. Էդուարդ. գիտ. թեկ-նածուներ Հրանտ և Ալեքսանդր Դսւնիելյան եղբայրները։ 04.12.1995 թ մտել է. ՀՀ Արագածոտնի մարզի մեջ։