Ոսկեպար

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ոսկեհատ, (Воскеhат, Voskehat), Բադռինճ, ԲաթոինՃ, Բաթռինջ, Բաթրինճ, Պատռինջ, Պատրանջ, Պատրինյակ, Պատրինջ, Փաթրինյակ, Փաթրինյաք, Փաթրինջ - Գյուղ ՀՀ Աշտարակի շրջ-ում, Աշտարակ ք-ից մոտ 6 կմ հր-արմ, Ամբերդ գետի ստորին հոսանքի շրջ-ում, հարթավայրում, թաղված մրգատու և խաղողի այգիների մեջ։ Ոռոգման ջուրը բերված է Փարպի գ-ից, իսկ խմելունը՝ Բազմաղբյուրի ջրատարից։ Կլիման ցամաքային է, հոդը՝ արգավանդ։ Տները թեք տանիքով են և հարմարավետ։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ աշխ-ի Արագածոտն գավ-ի մեջ և 15-րդ դ ի վեր երկար ժամանակ պատկանում էր Էջմիածնի վանքին։ Որոշ ժամանակ եղել է կաթողիկոսական ամառանոց։ Փաթրինջը Ո է վերանվանվել 01.12.1949 թ։ Բադռինճը բառարանի I հ-ում նշվել է որպես աոանձին գ, որ ճիշտ չէ։ 1831-ին ուներ 51, 1897-ին՝ 463, 1926-ին՝ 281, 1939-ին՝ 388, 1959-ին՝ 549, 1970-ին՝ 668, 1979-ին՝ 761, 1989-ին՝ 892 հայ բնակիչ. զբաղվում են հացահատիկի մշակությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մշտական կինո, բուժկայան։ Գ-ից արմ պահպանվել են ամրոցի ավերակներ։ Կան սրբատաշ քարերով կառուցված 14-րդ դ եկեղեցու մնացորդներ։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Արագածոտնի մարզի մեջ։