Ոսկեհասկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ոսկեհասկ, (Воскеhаск, Voskehask) Մոլլամուսա, Մուսական -Գյուղ ՀՀ Ախուրյանի շրջ-ում, Ախուրյան գ-ից 12 կմ արմ, իսկ Գյումրիից՝ 4 կմ հր-արմ, Ախուրյան գետի աջ ափին, արգավանղ դաշտում։ Կլիման ցուրտ է, տեղումները` անբավարար։ Ունի սև տուֆի պաշարներ։ Խմելու ջուրը՝ ջրհորից։ Նախկինում մտնում էր Կարսի մարզի Կալսի, օկրուգի Շորագյալի տեղամասի մեջ։ Մտասկանը Ո է վերանվանվել 26.04.1946 թ։ 1886-ին ուներ 462, 1897-ին՝ 591, 1926-ին՝ 1203, 1939-ին՝ 1923, 1959-ին՝ 2093, 1970-ին՝ 2327, 1979-ին՝ 2362, 1989– ին՝ 2558 հայ բնակիչ, զբաղվում են հացա-հատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Այստեղ գտնվում էին Ախուրյանի շրջ-ի միջկոլտնտեսային մեղվաբուծական տնտեսությունը և Գյումրիի կարի ֆաբրիկայի մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, ակումբ-գրադարան, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, մշտական կինո, բուժկետ։ Ունի ջրհան կայան, որը կառուցված է Ախուրյան գետի վրա։ Այստեղ է ծնվել բանաստեղծ Շ. Թորոսյանը (1926– 1984), սոց. աշխ. հերոս II. Պողոսյանը։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Շիրակի մարզի մեջ։