Ողջի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ողջի, (Вогджи, Voghji) Օդչօղլի, Օղջ, Օճագլր -Գյուղ ՀՀ Ամասիայի շրջ-ում, նրա ծայր հր-ում, Ամասիա գ-ից մոտ 18 կմ հր-արմ, Ախուրիկ գետի հովտում, Գյումրի ք-ից 8-9 կմ հս-արմ։ Նախկին Օղչօղլին Ողջի է վերանվանվել 03.04.91 թ։ Համեմատաբար սակավաջուր է։ Խմելու ջուրը վերցվում է ջրհորներից։ Նորաշեն է ու քարակերտ։ Գ-ի մոտակայքում արդյունահանում են պեմզա և ավագ։ 1886 թ ուներ 551, 1897-ին՝ 747, 1926 թ՝ 799, 1939 թ՝ 1093, 1959 թ՝ 1032, 1970 թ՝ 1412, 1979 թ՝ 1504 բնակիչ։ 1989-ին ուներ 110 առկա բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ ու պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ 1988-89 թթ Ադրբեջանում ծայր առած հայկական կոտորածների և բռնագաղթի կապակցությամբ ադրբեջանցիները 1989 թ հունվար-հունիսին արտագաղթել են Ադրբեջան։ 1989-90 թթ-ից գ-ում ապրում են նաև Ադրբեջանից բռնագադթած, Վբաստ. Հ Ախալքալաքի և Բոգդանովկայի (Նինոծմին– դայի) շրշ-ներից, ինչպես նաև ՀՀ 1988 թ երկրաշարժի աղետի գոտուց վերաբնակեցված 1669 հայեր։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Շիրակի մարզի մեջ։