Շրվենանց

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շրվենանց, (Шрвенанц, Shrvenants), Դայմադադլու, Դայմադլու, Շիրվենանց, Շրվանենց –Գյուղ ՀՀ Կապանի շրջ-ում, նրա հս մասում, Կապան ք-ից մոտ 7 կմ հս, Խոտանան գետի ձախափնյա լ-նալանջին։ Այգեվետ է։ Շրջակայքն անտառապատ է։ Խմելու ջուրը բերված է 2 կմ հեռավորոլթյունից։ Գ-ից 1.5 կմ հեռավորությամբ կա հանքային աղբյուր։ Նախկինում սովորաբար կոչվում էր Շրվանենց և մանում էր Աճանան գավ-ի մեջ։ 1831-ին ուներ 53, 1897-ին՝ 260, 1926-ին՝ 216, 1939-ին՝ 250, 1959-ին՝ 177, 1970-ին՝ 139, 1989-ին՝ 349 հայ բնակիչ, 1979 թ մարդահամարի ցուցակներում Շ չի նշված։ Միավորված է Նորաշենիկի անասնապահական տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գ-ում և շրջակայքում պահպանվել են եկեղեցիների ավերակներ (10-20-րդ դդ), գ-ատեղիներ (10-17–րդ դդ)։ Գ-ի ուշադրության արժանի միակ հուշարձանը ս Սարգիս եկեղեցին է, որը թաղակապ շինություն է, վերանորոգման ժամանակկից կառուցված մի սենյակով։ Գ-ի ծխական դպրոցը, որ բացվել է 1902 թ, կառուցվել է Գ.Հ. Տեր-Մարգարյանի միջոցներով։ Նույն այդ բարերարի ծախ սերով է 1917 թ տպագրվել (Թիֆլիսի «Սլովո» տպարանում) Լեոի «Հայոց պատմության» 1-ին հատորը։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։