Շվանիձոր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շվանիձոր, (Шванидзор, Shvanidzor), Ախտախան, Աստազոր, Աստազուր, Աստաձոր, Աստվածաձոր, Հաստազուր, Շիվանիձոր, Շիրվանաձոր, Շիրվանիձոր, Շրվանի ձոր – Գյուղ ՀՀ Մեղրու շրջ-ում, հնում՝ Սյունիք աշխ-ի Արևիք գավ-ում, իսկ հետագայում՝ Ելիզավետպոլի նահ-ի Զանզեգուրի գավ-ի Մեղրու ոստիկանական շրջ-ում։ Գտնվում է Արաքսի ձախ ափին, Սեղրի ք-ից մոտ 11 կմ հս-արլ, ձորալանջերի վրա։ Տները բարեկարգ են, թեք տանիքով ու հարմա րավետ։ Գ թաղված է խաղողի վազերի, ըն կույզի, թզի, ծիրանի, սալորի, թթի այգիների մեջ։ Նախկինում գտնվում էր ներկա վայրից մոտ 7 կմ հս-արլ, ձորահովտում, որտեղից տեղափոխվել են հավանաբար 18-րղ դ առաջին կեսին։ Շ է վերանվանվել 22.04.1935 թ։ Ոռոգելու համար բավական հեռվից կավե խողովակներով ջուր էր բերված գ-ի այզիները: 1831-ին ուներ 152, 1897-ին` 977, 1926– ին՝ 830, 1939-ին՝ 890, 1959-ին՝ 749, 1970– ին՝ 677, 1979-ին՝ 690, 1989-ին` 407 հայ բնակիչ։ 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայկական կոտորածների կապակցությամբ ադրբեջանցիները արտագաղթել են Ադրբեջան։ 1989 թթ այստեղ են վերաբնակվել Երևանից 1 հայ և Բաքվից բռնագաղթած ևս 1 հայ ընտանիք։ Զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Հայտնի է մանավանդ ընտիր գինով։ Շ-ում գտնվում էր Երևանի տեխնոլոգիական սարքավորումների արտադրական միավորման մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մանկապար տեզ, բուժկայան, եկեղեցի (17-18-րդ դդ), ակումբ։ Գ-ում պահպանվել է 17-րդ դ հիդրո տեխնիկական մի կառույց՝ ջրանցույց, որը շինված է սրբատաշ բազալտով և կրաշաղախով։ 04.12.1995 թ մտնել է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։