Շորժա

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շորժա, (Шоржа, Shorzha), Նադեժդինա, Նադեժղինո, Շորալի, Շորախ, Շորիջլու, Շորջա, Շորջալու, Շորջոլի, Շուրախ, Շուրճա, Շուրջա, Չուրջա - Գյուղ ՀՀ Կրասնոսելսկի շրջ-ում, Ճամբարակ ք-ից 10-12 կմ հր-արմ, Սևանա լճի հս-արլ ափին, Արտանիշի` թերակղզու արմ մասում, հս-ից պատած լ-ներով։ Բարձր ավելի քան 1900 մ։ Տները թեք տանիքով են և նորաշեն։ Ունի քրոմիտի պաշարներ։ Երկաթուղային կայարան է, խճուղային ճանապարհների հանգույց։ 1831-ին ուներ 140, 1897-ին՝ 308, 1926-ին՝ 469, 1939-ին՝ 799, 1959-ին՝ 762, 1970-ին՝ 894, 1979-ին 956, 1989-ին՝ 410 բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի կաթի վերամշակման և հրակայուն աղյուսի գործարաններ։ Գ-ում գործում են միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղ սպասարկման տաղավար, կինո, մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց։ Գ-ում և շրջակայքում պահպանվել են հնագույն բերդի (1-ին հազարամյակ մթա) ավերակներ, դամբարաններ (2-1–ին հազարամյակներ մթա), եկեղեցիներ (17-րդ դ), մատուռներ (16-րդ դ) և այլ հնություններ։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։