Շոշ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շոշ, (Шош, Shosh) Շուշիքենդ, Շոշի, Շոշու գյուղ, Շուշաքենդ, Շուշի -Գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջ-ում, Շուշի ք֊ ից 4 կմ հս-արլ. Գարգառ գետի աջափնյակում, լ-ճալանջի վրա։ Գ գրավում է բավական ընդարձակ տարածք։ Ջրառատ է, շրջակայքը՝ գեղատեսիլ ու անտաոապատ։ Տները բարեկարգ են, մեծ մասը՝ երկհարկանի։ 1907-ին ուներ 1435, 1987 թ՝ 173 տ 556 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, շերամապահությամբ։ Դպրոցը բացվել է 1894 թ, այժմ ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ; կապի բաժանմունք, հացի փուռ, հեռախոսային ցանց, կենցաղսպասարկման տաղավար, թիթեղագործական արհեստա նոց։ էլեկտրիֆիկացվել է 1931 թ։ Ունի կրաքարի հանքավայր, որն արդյունահանվում է։

Գ-ի պատմությունն սկսվում է 14-15-րդ դդ։ Ունի երկու եկեղեցի, որոնցից մեկը կառուցվել է 1655 թ, իսկ մյուսը, որ կառուցվել է 1454 թ՝ կիսավեր վիճակում է։ Պահպանվել են 13-րդ դ մի իջևանի ավերակները: Գ-ի դիմաց, նրա հս կողմում, ձորակի հակադիր ափին, բարձրության վրա կա մի խարխուլ եկեղեցի և հին գերեզմանատուն։ Մխիթար սպարապետի քարանձավը։ Ունի բազմաթիվ աղբյուրներ՝ Պրպտան, Շաղասարի, Թեղուն։ Շ-ի մոտ, տեղական ճանապարհի վրա գտնվում է հայտնի կատակաբան Պըլըպուղու գերեզմանը։ Այստեղ են ծնվել գրականագետ, ակադեմիկոս Արսեն Տերտերյանը (1882-1953), գրողներ Սամվել Գրիգորյանը (1907-1987 թ), Սարգիս Աբրահամյանը, Գերասիմ Հովսեփյանը։