Շողակաթ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շողակաթ, (Шогакат, Shoghakat), Մարիանե, Մարինե, ս Շողակաթ Աստվածա ծին կաթողիկե, Շողակաթի վանք, Շողակաթ ս կույս – Եկեղեցի, տաճար, վանք ՀՀ-ում, Վադարշապատ (Էջմիածին) ք-ում, հնում՝ Մեծ Հայքի Այրարատ աշխ-ի Արագածոտն գավ-ում։ Հիշատակվում է նաև որպես մատուռ, որը, հավանաբար, վերաբե րում է դրա տեղում եղած հին եկեղեցուն։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է այն տե ղում, ուր Հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «շող է կաթել»։ Այժմյան կանգուն և գործող գմբեթավոր եկեղեցին կառուցել է շոռոթեցի Աղամալ իշխանը 1694 թ՝ կարմիր ու սև սրբատաշ տուֆով, այստեղ գտնվող ավելի հին (6–7-րդ դդ) շինության հիմքերի վրա։ Ավանդության համաձայն՝ հին եկեղեցին կառուցել է Գրիգոր Լուսավորիչը 301-303 թթ։ Տաճարն արմ կողմում ունի մի փոքրիկ գավիթ, որտեղ թաղված է կաթողիկոս և պատմագիր Աբրահամ Կրետացին (18-րդ դ)։ Եկեղեցին այժմ գործում է և բարվոք վիճակում է։ Շ-ից հր-արմ պեղումներով բացվել են սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (4-րդ դ) ավերակներ։