Շողագա վանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շողագա վանք, (Шогхага ванк, Shoghaga vank), Շաղագա վանք, Շաղվագահ վանք, Շաղվագա վանք, Շողագա, Շողագա ս Առաքելոց վանք, Շողագահ վանք, Շողագայի ս Պողոս-Պետրոս, Շալագայի վանք, Շողագա ս Պողոս-Պետրոս վանք, Շողակաթ, Շողակավանք, Շողակի վանք, Շողավանք, Շողոգա, Շողոգահ, Շողվագահվանք, Շռղվագավանք – Վանք ՀՀ Մարտունու շրջ-ում, Ձորագյուղ (հնում՝ Շողագա) գ-ում, նրա արմ մասում, բարձրադիր լ-նաճյուղի վրա։ Սկզբում ավելի գործածական է եղել Շողվագավանք ձևը, ապա՝ Շ հիմնադրել է Սյունյաց իշխան Վասակ-Գաբուռի կինը՝ Աշոտ Բագրատունի թագավորի դուստր Մարիամը 9-րդ դ 80-ական թթ։ Գլխավոր եկեղեցին, որ կոչվում է ս Պետրոս, ավերված վիճակում է, պահպանվել են միայն հս պա տը և մյուս հատվածների հիմնապատերի աոանձին մասեր։ Կառուցված է մոխրագույն սրբատաշ տուֆով։ Ս Պետրոս եկեղեցուց արմ գտնվում են միանավ և գմբեթավոր 2 եկեղեցիների հիմնապատերը։ Դրանցից առաջինը կառուցվել էր 5-րդ դ. վերակառուց վել՝ 9-10-րղ դդ, իսկ երկրորդը՝ 16-17-րդ դդ։ Համալիրի շրջակայքում կան բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր, որոնցից հնագույնը՝ 1216 թ։ Շ ունեցել է ընդարձակ կալվածքներ, եկամուտների զգալի մասը գո յանում էր ձկնորսությունից։