Շնող

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շնող, (Шног, Shnogh), Շանիխ, Շեն, Շի– նիզ, Շինիխ, Շինող, Շնոգ - Գյուղ ՀՀ Թումանյանի շրջ-ում, Գուգարաց լշ-ի արլ մասում, Շնող գևտի գետաբերանի մոտ, Դեբեդի աջակողմյան բարձրադիր սարավան դի վրա, Ալավերդի ք-ից 16-17 կմ հս-արլ. լ-նային, անտառապատ վայրում։ Գ-ում ամենուրեք մրգատու այգիներ են։ Տներն առանց բացառության թեք տանիքով են, նորակերտ ու հարմարավետ, խմելու ջուրը բերված է 7 կմ հեռավորությունից։ Գ-ի տարածքում կան հանքային ջրեր և գունավոր մետաղների երևակումներ։ 1831-ին աներ 538, 1897-ին՝ 2205, 1926-ին՝ 2298, 1939-ին՝ 2758, 1959–ին՝ 2586, 1970-ին՝ 3142, 1979-ին` 2885, 1989-ին՝ 3328 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ. պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ և մեղվաբուծությամբ։ Ունի միջնակարգ հանրակրթա կան և 7-ամյա երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, 2 գրադարան, կինո, հեռախոսային ցանց, կենցաղսպասարկման տա ղավար, մսուր-մանկապարտեզ, բուժարան, հայրենագիտական թանգարան։ Գ-ի շրջակայքում կան հին բնակատեղիներ` Ձորա գյուղ, Կարախան, Կարծախ, Գիլիգյուղ և միջնադարյան գերեզմանոցներ, եկեղեցիների մնացորդներ, մատուռներ (Նահատակաց խաչ, որ նվիրված է Վարդան Մամիկոնյանին, ս Սարգիս, ս Խաչ), խաչքարեր, ձիթահանների ավերակներ, մեգալիթյան կա ռույցների հետքեր, դամբարանադաշաեր։ Շ մետաղաձուլության և մետաղամշակման հնագույն վայրերից է։ Նրա շրջակայքում պահպանվել են Դուքանաձոր, Ծակեր, Բո վեր հնագայն հանքավայրերը, որտեղ նկա տելի են հանքախորշերի, մետաղաձուլական արհեստանոցների հետքեր, խարամի մնացորդներ։ Շ-ում էր գտնվում միջնադար յան Կայծոն բերդը՝ Մեծ Հայքի Գուգարք աշխ-ի Տաշիրք գավ-ում։ Շ-ում են ծնվել եղ բայրներ` պատմ գիտ. դ֊ր պրոֆ Հ. Ու. Մելիքսեթյանը (1931-1997) և ՀՀ վաստակավոր բժիշկ Բ. Ու. Մելիքսեթյանը (1926-1981)։ 1988 թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով վթարվել են գ-ի դպրոցը, որոշ բնակելի տներ և գյուղատնտեսական օբյեկտներ, որոնք վերականգնվում են: 04.12.1995 թ մտել է Լոռու մարզի մեջ: