Շղարշիկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շղարշիկ, (Шгаршик, Shgharshik), Շեյխհաճի, Շեյխհաջի, Շիխ-Գաջի, Շիխ-Խաջի, Շիխհաջի, Շխաչի, Շխաջի, Շխարջի, Շխիջա, Շխհաճի, Շխհաչի, Շղաջի, Շղարջի, Սխաչի, Սհաչի, Սհաջի – Գյուղ ՀՀ Թա լինի շրջ-ում, Թալին քտա-ից 12 կմ հս-արլ, Արագածի քարքարոտ լանջին, բարձրադիր վայրում։ Ունի առողջարար օդ, սառնորակ ջուր։ Տները նորակերտ են ու հարմարավետ։ Ունի բազալտի պաշարնհր։ Շ է վերանվան վել 03.01.1935 թ։ 1831-ին ուներ 19, 1897-ին` 338, 1926-ին` 213, 1939-ին` 386, 1959-ին` 504, 1970-ին՝ 506, 1979-ին՝ 498, 1989-ին 448 հայ բնակիչ, որոնց զգալի մասը եկել է Սասունի Մոտկան գվոկ-ից։ Միավորված էր Կարմրաշենի տնտեսության հետ։ Զբաղվում էին անասնապահությամբ, հացահատիկնե րի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գ-ի մոտ, բլրի վրա նշմարվում են հեթանո սական շրջ-ի ամրոցի հետքեր, որը տեղացիները կոչում են Քյոռօղլու բերդ, շինությունների մնացորդներ, միջնադարյան մատուռ և գերեզմանոց։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Արագածոտնի մարզի մեջ։