Շիրակամուտ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շիրակամուտ, (Ширакамут, Shirakamut), Նալբանդ, Նալբանդլու, Նալպանթ – Ավան (գյուղ) ՀՀ Սպիտակի շրջ-ում, Փամբակ գետի ձախափնյակում, Սպիտակ ք-ից մոտ 7 կմ հր-արմ, արգավանդ սևահողային հարթավայրում: Շ վերանվանվել 25.01.1978 թ: Ե/կ է, այստեղով է անցնում նաև Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհը։ Տները տուֆակերտ են, թեք տանիքով ու հարմարավետ։ Փոքրիկ ք-ի տպավորություն էր թողնում։ Ունի տուֆի պաշարներ։ Խմելու ջուրը բերված է 9 կմ հեռավորությունից։ 1831-ին ուներ 161, 1897-ին՝ 1030, 1926-ին՝ 1545, 1939-ին` 1854, 1959–ին՝ 2118, 1970-ին` 2531, 1979-ին՝ 2408, 1989-ին՝ 780 առկա, 1872 մշտական, առ 01.09.1993 թ՝ 2628 հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ, ճակնդեղագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Շ-ում գործում էր տեղական արդյունաբերության ձեռնարկություն։ Ուներ միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, դեղատուն, հիվան դանոց։ Գ-ում և շրջակայքում պահպանվել են բնակատեղի, դամբարանադաշտ (մթա 3–րդ հազարամյակ) և վանք (Չիչկանավանք)։ Այստեղ են ծնվել գեներալ-գնդապետ Խ.Համբարյանը (1919 թ), նկարիչ Տ. Հովհաննիսյանը (1922 թ), թարգմանիչ Հ. Մազմանյանը (1892-1967)։ 1988 թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով գ-ում զոհվել է 313 մարդ, ավերվել են տներ։ Միջազգային Կարմիր խաչը Շ-ում կառուցեց դպրոցական համալիր, արտասահմանցիները՝ կաթի գործարան։ 1996 թ հունվարից վերանորոգված շահագործման է հանձնվել Շ-ի ջրանցքը։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Լոռու մարզի մեջ։