Շինուհայր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շինուհայր, (Шинуhайр, Shinuhayr), Հայրաշհն, Շենահայր, Շենհհր, Շենոտայր, Շընհեր, Շընհերք, Շինահայր, Շինհեր, Շներ, Շնհեր, Շնհերս, Շնոհերք, Շնոյհերք - Գյուղ ՀՀ Գորիսի շրջ-ում, Գորիս ք-ից մոտ 9 կմ հր. սարավանդի վրա։ Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահ-ի Զանգեզուրի գավ-ի, հնում` Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Հաբանդ գավ-ի մեջ։ Նախկին գ տե ղադրված էր Որոտանի ձախափնյա զառիվեր լանջերին, որոնք կտրտված են ձորակներով, և հր ու հս կողմերում գտնվող ժայռերն այն դարձնում էին անմատչելի։ 1960–70-ական թթ սարավանդի վրա տեղափոխված Շ փոքրիկ ք-ի տպավորություն է թողնում, հատակագիծը շախմատաձև է, տները 1.5-2 հարկանի` բիթեղյա տանիքով, նորակերտ ու հարմարավետ, շինություններից ազատ տարածություններում այգիներ ու բան ջարանոցներ են։ Գ-ի մոտակայքում (հատկապես հին գ-ի տարածքում) ամենուրեք բխում են սառնորակ աղբյուրներ։ Գ-ից ներքև Որոտուն գետի նեղ հովտում տարածվում են մրգատու այգիները, որտեղ աճում են ընկուզենի, կեռասենի, խնձորենի, տանձենի, թթենի, նռնենի ևն։ Այստեղ մշակվում է նաև խաղող։ Շ-ի մոտ կան խալկոպիրրտի հանքեր, գիպս, երկաթի ելքեր։ Շ Հաբանդ գավ-ի ամենամարդաշատ գ էր։ Նոր ժամանակներում ևս նրա բնակիչների թիվը բավական մեծ էր։ 1831-ին՝ ուներ 244, 1897-ին՝ 1517, 1926-ին՝ 1282, 1939-ին` 1343, 1959-ին՝ 1146, 1970-ին՝ 1306, 1979-ին՝ 1896. 1989-ին՝ 2645 հայ բնակիչ։ Զբաղվում են հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ։ Ուներ ռետինե կոշկեղենի գործարան։ Գ-ում գործում են միջնակարգ դպրոց, մշակույթի պալատ, գրադարան, հեռախոսացանց, կինո, կենցաղսպասարկման տաղավարներ, մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց։ Գ-ը գազիֆիկացվում է։ Հին գ-ի հր կողմում, Որոտանի ձորի եզրին գտնվում է Շնհերի ս Աստվածածին անապատի համալիրը, իսկ բուն գ–տեղում են գտնվում ս Ստեփանոս եոանավ բազիլիկ եկեղեցին (17-րդ դ) և «Խաչեր» կոչվող գերեզմանատունը՝, ուր կանգուն է 3 մ բարձր, իր ձևով եզակի մի կոթող-խաչքար (1261 թ)։ Զառիթափ լ–նալանջով շարքերով դարավանդաձև դասավորված հին գ-ի տներից շատերը ժողովրդական ճարտարապետության արժեքավոր նմուշներ են և դրանց ավերակները պետք է պահպանել։ Այստեղից սկսվում և դեպի հս-արլ՝ դեպի հարևան Խոտ գ (որը նույնպես գտնվում էր Որոտանի զառիթափ կողին և այժմ տեղափոխված է վերև՝ սարավանդ) ձգվում է մի ժայռափոր թունել՝ մոտ 200 մ երկարությամբ։ Տեղացիները պատմում են, որ այդ թունելը փորել են լ-նաշերտում եղած ջուրը հավաքելու և օգտագործելու համար։ Այն ունեցել է նաև պաշտպանական նշանակություն։ Շ իրոք մի հուսալի ամրոց էր. 18-րդ դ այն հիշա տակվում է նաև իբրև ամրոց։ Հին գ-ից դեպի արլ տանող լ-նային կածանի վրա, նրա ձախ կողմում, բարձր ժայռի մեջ կառուցված է մի ամրոց-տնակ, որի պատերի մեջ կան տար բեր ուղղությամբ անցքեր, որոնցով հսկել են ճանապարհները։ Դրանցից ոչ հեռու, հին ժամանակներից մինչև օրս պահպանվել է փայտյա մի լծակ, որը ժամանակին, հավանաբար, օգտագործվել է ծանրոցներ բարձրացնելու և իջեցնելու համար։ Շ-ում են ծնվել ՀՀ ԱԱ ակադեմիկոս, պատմ. գիտ. դ-ր, պրոֆեսորներ՝ Լ. Խուրշուդյանը (1927 թ), Հ. Սիմոնյանը (1928 թ). պատմ. գիտ. դ-ր, պրոֆ. Խ. Բարսեղյանը (1918-1996 թթ)։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։