Շիկահող

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շիկահող, (Шикаhох, Shikahogh), Շահավուզ, Շեկահող, Շեյխհաուզ, Շիխաուզ, Շիկահողս, Շիկահողք, Շխավուզ, Շխաուզ –Գյուղ ՀՀ Կապանի շչջ-ում, նրա հր-արլ կողմում, Կապան ք-ից մոտ 22 կմ հր-արլ, Մեղրու լշ-ի արլ ճյուղավորություններից մեկի լանջին, գեղատեսիլ վայրում՝ շրջապատված անտառածածկ լ-ներով, որոնց բարձր գագաթները հասնում են մինչև ալպ յան գոտին։ Գ-ին աոանձին հմայք են տա լիս նաև շրջակայքի կանաչ տարածություն ները, թթաստանները, պտղատու այգիները, դարավոր ընկուզենիները։ Տները թեք տանի քով են, քարակերտ, շատերը՝ երկհարկանի։ Հնում կոչվում էր Շիկահողք կամ Շիկահողս` Սյունիք աշիւ-ի Կովսական գավ-ում։ Շ-ի հետ 1920-ական թթ ձուլվել է նախկին Գյումանտ Աոաջին գ։ 1831-ին աներ 254, 1897-ին՝ 703, 1926-ին` 909, 1939-ին` 870, 1959-ին՝ 516, 1970-ին՝ 475, 1979-ին՝ 329, 1989-ին՝ 262 հայ բնակիչ, զբաղվում են անասնապահությամբ, ծխախոտի, հացահա տիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հեռախոսային ցանց, կենցաղ սպասարկման տաղավար, կինո, մանկա պարտեզ, բուժարան։ Շ-ի տարածքում պահպանվել են միջնադարյան գ-ատեղիներ, գերեզմաններ (17-18-րղ ղդ), կամուրջ (19-րդ դ)։ «Սպիտակ հողեր» կոչվող վայրում դպրոցականները բացել են 13 քա րարկղային դամբարաններ (7-6-րդ դդ մթա)։ Այստեղ կատարված մասնակի պեղումների ընթացքում գտնվել են փայլեցրած անոթի բեկորներ, 2 սափոր։ Գ-ի արմ կողմում կան բերդի ավերակներ, պահպանվել են հիմնապատերը։ Ենթադրում են, թե եղել է ոմն Մե լիք Նուբարի բերդը։ Շրջակայքում կան խաչարձաններ։ Այստեղ է ծնվել գյուղատնտ. գիտ. դ-ր. պրոֆ Մ. Սիմոնյանը (1927 թ)։ 04.12.1995 թմաել ` ՀՀ Սյունիքի մարզի մեջ։