Շենկանի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շենկանի, (Шенкани, Shenkani), Տտոէաս, Կռոյի գեղ, Ք(յ)ոռբուլաղ – Գյուղ ՀՀ Արագածի շրջ-ում, Արագած լ-նագագաթի հս-արլ ստորոտում, Ծաղկահովիտ գ-ից 3 կմ հս-արլ, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհից ձախ։ Կլիման առողջարար է։ Խմելու ջուրը բերված է Արագածից՝ 4-5 կմ հեռավորութ յունից։ Տները քարակերտ են ու բարեկարգ։ Նախկինում մտնում էր Երևանի նահ-ի Ալեքստնդրապոլի գավ-ի մեջ։ Շ է վերանվան վել 25.01.1978 թ։ Մինչև 15.03.1972 թ մտ նում էր Ապարանի շրջ-ի մեջ։ 1973-ին ուներ 193, 1897-ին՝ 289, 1926-ին՝ 346, 1939-ին՝ 351, 1959-ին՝ 141, 1970-ին՝ 170, 1979-ին՝ 210, 1989-ին՝ 207 եգիդի բնակիչ, զբաղվում են անասնապահությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ 1988 թ դեկտեմբերի 7-ի ահեղ երկրաշարժից բնակելի տների 20 և անասնապահական շենքերի 30 տոկոսն ավերվել է։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Արագածոտնի մարզի մեջ։