Շենիկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շենիկ, (Шеник, Shenik), Մագարաջուկ, Մազաջուղ, Մազարաջուկ, Մազարաջուք, Մազարճուղ, Մազարճուք, Մազարջըդ, Մազարջիկ, Մազարջուգ, Մազարջուկ,Մազարջուղ, Մազարջուք, Մաղարաջուղ, Մաղարճուք, Մաղարջուղ, Մաղարջուք, Մեզարճըգ, Մեզարճըխ - Գյուղ ՀՀ Թալինի շրջ-ում, Թալին քտա-ից մոտ 10 կմ հս, Մաստարայի սելավի ձորում՝ երեք կողմերից շրջապատ ված քարքարոտ բլուրներով, և միայն մի կողմից՝ արգավանդ դաշտերով։ Շրջակայ քում կան տուֆի ու բազալտի պաշարներ։ Շ է վերանվանվել 03.01.1935 թ՝ Սասունի Շատախ գվռկ-ի Շենիկ գ-ի անունով։ 1873-ին ուներ 241, 1897-ին՝ 393, 1926-ին՝ 213, 1939–ին՝ 330, 1959-ին՝ 242 հայ բնակիչ։ Հետագա յում վերացել է՝ գ-ի տարածքն արհեստական լճի տակ ընկնելու պատճառով։ Այստեղ պահպանվել են 2 եկեղեցի, որոնցից մեկը՝ ս Ամենափրկիչ միանավ թաղածածկ եկեղեցին է (5-րդ դ)՝ կառուցված կարմիր սրբատաշ խոշոր քարերից (ծածկը և հր պատը քանդված են), մյուսը արհեստական ջրամ բարի ափին գտնվող կանգուն եկեղեցին է` ս Աստվածածին անունով (7-րդ դ), որն ունի խաչաձև հատակագիծ, գմբեթավոր է` կա ռուցված սրբատաշ տուֆից։ Ս Ամենափրկիչ եկեղեցու հր կողմում գերեզմանատանը կա 7-րդ դ մի մեծ գերեզմանաքար: Այդտեղ գտնվել են նաև հեթանոսական գերեզմաններ: Շ-ի հնություններն ուսումնասիրել է Թ. Թորամանյանը: