Շենավան (Սպիտակ)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շենավան, (Шенаван, Shenavan), Կզըլորան, Կըզըլորան, Դզըլորան, Ղզլորան, Ղըզլորան – Գյուղ ՀՀ Սպիտակի շրջ-ում Շենավան գետակի ափին, Սպիտակ ք-ից մոտ 5 կմ հս-արմ, բարձրադիր, բլրապատ վայրում, Գյումրի-Վանաձոր երկաթուղու ձախ կողմում։ Նախկինում մտնում էր Երևանի նահ-ի Ալեքսանդրապոլի գավ-ի մեջ։ Ղզլորանը Շ է վերանվանվել 26.04.1946 թ։ Տները քարակերտ են, թեք տանիքով, բակերում կան փոքրիկ պարտեզներ։ Խմելու ջուրը բերված է 3,5 կմ հեռավորությունից։ Գ-ի շրջակայքում կան կարմիր տուֆի պաշարներ։ 1831-ին ուներ 41, 1897-ին՝ 220, 1926– ին՝ 212, 1939-ին՝ 444, 1959-ին՝ 513, 1970-ին՝ 601, 1979՝ 571, 1989 թ՝ 193 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան։

Գ-ի եկեղեցին անշուք, կիսավեր շենք է։ Շրջակայքում պահպանվել է 6-7-րդ դդ, միանավ բազիլիկ եկեղեցի, կա նաև մի քարայր։ 1988-89 թթ Աղրբեջանում ծավալված հայ կական կոտորածների և բռնագաղթի կապակցությամբ ադրբեջանցիները արտա գաղթել են Աղրբ. Հ։ 1989 թ հունվարից մինչև 1990 թ նոյեմբեր ամիսը այստեղ են եկել Ադրբ. Հ Բաքու և Մինգեչաուր ք-երից բռնագաղթած 10 տ (42 անձ) հայեր։ 1988 թ դեկ տեմբերի 7-ի երկրաշարժի պատճառով գ-ի տների մոտ 80 տոկոսում տեղի են ունեցել ավերածություններ, զոհվել է 31 մարդ։ Առ 01.09.1993 թ ուներ 572 բնակիչ։ 04.12.1995թ մտել է ՀՀ Լոռու մարզի մեջ։