Շենավան (Արմավիր)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շենավան, (Шенаван, Shenavan), Կալակարխ, Կոլագարխ, Կոլլագարխ, Քալագարխ, Քալակարխ, Քալակյարխ, Քյալագարխ, Քյալագյարխ, Քյալալգյարխ, Քյալակարխ, Քյալակյարխ - Գյուղ ՀՀ Արմավիրի շրջ-ում, Արմավիր ք-ից 14-15 կմ հր– արմ. հարթավայրում՝ թաղված մրգատու և դեկորատիվ ծառերի մեջ։ Փռված է մեծ տարածքի վրա: Տները քարակերտ են, թեք տանիքով և հարմարավետ։ Խմելու ջուրը՝ արտեզյան ջրհորներից, ոռոգելունը՝ Արմավիրի մայր ջրանցքից։ Նախկինում մտնում էր Երևանի նահ-ի Էջմիածնի գավ-ի մեջ։ Շ է վերանվանվել 04.04.1946 թ։ 1831-ին ուներ 100, 1897-ին՝ 721, 1926-ին՝ 943, 1939-ին՝ 968, 1959 ին՝ 1466, 1970-ին՝ 1564, 1989-ին՝ 2156 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը տարբեր ժամանակներում այստեղ է եկել Սուրմալուից, Թալինից և այլ տեղերից։ Զբաղվում են բանջարաբուծությամբ, խորդենու մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, հեռախո սացանց, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Հ. Շահխաթունյանցի վկայությամբ՝ պեղումների ժամանակ այստեղ գտնվել են հին շինությունների մնացորդներ և մատուռ։ «Ցուցակ ձեռագրաց»–ում (հ Բ, էջ 1245) հիշատակված է որպես գրչության կենտրոն։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Արմավիրի մարզի մեջ։