Շենավան (Ապարան)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շենավան, (Шенаван, Shenavan), Բլերխ, Բլխեր, Բուլխաիր, Բուլխայիր, Բուլխեիր, Խարավեր, Խոտավետ, Պլխեր - Գյուղ ՀՀ Ապարանի շրջ-ում, Ապարան քտա-ից մոտ 15 կմ հր, Արագած լ-ան հր-արլ ստորոտներին, Գեդարոտ գետի հովտում, հարթավայրում, Երևան-Ապարան խճուղու ձախ կողմում։ Տները քարաշեն են, բարեկարգ ու հարմարավետ։ Խմելու ջուրը սառնորակ է, բերված ՚Արագածի լանջից՝ 7 կմ հեռավո րությունից։ Բլխերը Շ է վերանվանվել 19.04.1950 թ։ Նախկինում մտնում էր Երևա նի նահ-ի Էջմիածնի գավ-ի մեջ։ 1831-ին ուներ 397, 1897-ին՝ 725, 1926-ին՝ 778, 1939–ին՝871, 1959-ին՝ 1028, 1970-ին՝ 1095, 1979–ին՝ 1156, 1989-ին՝ 1716 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը այստեղ է եկել 1829 թ Պարսկսհայսատանից։ Զբաղվում են անասնտպահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հեռախոսային ցանց, կինո, կենցաղսպասարկման տաղավար, ման կապարտեզ, դեղատուն, բուժկայան։ Գ-ի եկեղևցին 18-րդ դ անշուք, կանգուն շենք է։ 1957 թ այստեղ գտնվել են օսմանյան արծաթե դրամներ։ 04.12.1995 թ մտել է Արագածոտնի մարզի մեջ։