Շատին

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շատին, (Шатин, Shatin), Հասանաքյանդ, Հասանիգյուղ, Հասանքենդ(ի), Հասանքյանդ, Շաթին - Գյուղ ՀՀ Եղեզնաձորի շրջ-ում, Եդեգնաձոր քտա-ից մոտ 8 կմ հս–արմ Արփա գետի աջակողմյան Եղեգիս վտակի ափին, նրա Սելիմ օժանդակի խառնարանի շրջ-ում։ Շ է վերանվանվել 03.01.1935 թ։ Գ-ը թաղված է մրգատու և խաղողի այգիների մեջ։ Ջրառատ է, Եղեգիս գետից հանել են մեծ ու փոքր մի շարք առուներ այգիները, բանջարանոցները և ծխա խոտի պլանտացիաները ոռոգելու համար։ Տները հիմնականում նորակերտ են, թեք տանիքով ու հարմարավետ։ Ունի գեղեցիկ աղբյուր-հուշարձան` կառուցված սրբատաշ ֆելզիտից։ 1897-ին ուներ 523, 1926-ին՝ 673, 1939-ին՝ 974, 1959-ին՝ 1020. 1970-ին՝ 1460, 1979-ին՝ 1596, 1989-ին՝ 1677 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի մշակությամբ և խաղողագործությամբ։ Գ-ում գործում է Եդեգնաձորի պահածոների գործարանի մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, պոլիկլինի կա։ Գ-ից մոտ 4 կմ արլ, Եղեգիս գետի ձախափնյա լ-ան լանջին գտնվում է Շատանյա վանքի համալիրը, իսկ հր Անգեղի կամ Նա¬հատակի մատուռն է, Աղվան եկեղեցին (11– 13-րդ դդ). ինչպես նաև Ձուբուկ քյորփու (12-13-րդ դդ) և Ծատուրի (1666 թ) կամուրջները։ Գ-ի շրջակայքում, Եղեգրսի վտակների վրա ևս կան 3 հին կամուրջներ։ 04.12.1995 թ մտնում է ՀՀ Վայոց ձորի մարզի մեջ։