Շամլուղ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շամլուղ, (Шамлуг, Shamlugh), Շամբլուգ, Շամբլուդ, Շամբլուղ, - Գյուղ, ավան, քաղաքատիպ ավան, քաղաք ՀՀ Թումանյանի շրջ-ում, նրա հս մասում, Կուրի ավազանի Հովանաձոր ենթավտակի հովտում, լ-նային բարձրադիր, անտառապատ վայրում, լ-նաճյուղերի վրա: Տները 2-5 հարկանի են, թեք տանիքով, մեծագույն մասը` նորակերտ: Քտա-ի մոտ, ձորի մեջ գտնվում է պղնձի հանքավայրը, որը օգտագործվել է հնագույն ժամանակներից։ Պղնձի հանույթն ու ձուլումը ավելի կազմակերպված ու համեմատաբար մեծ չափերի են հասել 18-րդ դ։ 1770 թ պղնձահումքի բազայի վրա կառուցվել է պղնձաձուլական գործարան։ Շ սկզբում սովորական գ էր, ապա՝ ավան, իսկ 1938 թ-րց դարձել է քտա։ 1873-ին ուներ 91, 1897-ին՝ 862 (ըստ այլ աղբյուրների՝ 246), 1926-ին` 836 հույն և հայ բնակիչ, 1939-ին՝ 1874, 1959-ին՝ 2864, 1964-ին՝ 3127, 1979-ին՝ 4500, 1989-ին՝ 1523 հայ բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում են պղնձի հանույթով։ Գործում է Ալավերդու կարի արտադրական միավորման մասնաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, գիշերային բաներիտ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հեռա խոսացանց, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, դեղատուն, հիվանդանոց։ Քտա-ի շրջակայքում պահպանվել են մթա 2–րդ–1–ին հազարամյակների դամբարաններ, 13-րդ դ խաչարձան, գ-ատեղի (15-18-րդ դդ)։ Առաջին անգամ հիշատակվում է 18-րդ դ վերջերին։ 1988 թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հե տևանքով կան ավերածություններ, որոնք վերականգնվում են։ 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայկական կոտորածների պատճառով Շ-ի ադրբեջանցիները հեռացել են Ադրբեջան, որտեղից 1989 թ հունվարին այստեղ են եկել 30 տ՝ 70 անձ բռնգաղթած հայեր։ 04.12.1995 թ դարձել է քաղաք և մտել ՀՀ Լոռու մարզի մեջ: