Շամիրամ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շամիրամ, (Шамирам, Shamiram), Շամիրան – Գյուղ ՀՀ Աշտարակի շրջ-ում, Աշտարակ ք-ից 22-23 կմ հր-արմ, Երևան–Գյումրի ավտոխճուղու ձախ կողմում, քար քարոտ հարթավայրում, Արուճ գ-ից 5 կմ հր–արլ։ Շրջակայքում կա տուֆի հանքավայր։ Տները նորակերտ են, խմելու ջուրը՝ տեղից։ 1873-ին ուներ 159, 1897-ին՝ 362, 1926-ին 583, 1939-ին՝ 723, 1959-ին՝ 420, 1970-ին՝ 747, 1979-ին՝ 1017, 1989-ին՝ 1316 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը եկել է Արմ Հայաստանի զանազան շրջ-ներից։ Զբաղ վում են այգեգործությամբ, կերային կուլ տուրաների մշակությամբ, բանջարաբու ծությամբ, անասնապահությամբ։ Ունի 8–ամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Շ և Արուճ գ-երի շրջակայքում գտնվում է մթա 2-րդ հազարամյակի 2-րդ կեսի և 1-ին հազարամյակի սկզբի ճարտարապետական հուշարձանախումբ՝ Շ քաղաքատեղին (տ)։ 04.12.1995 թ մտնում է Արագածոտնի մարզի մեջ։