Շաղափ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շաղափ, (Шагап, Shaghap), Շագաբլի, Շագաբլու, Շագապ, Շագապլու, Շաղաբլու, Շաղաթլու, Շաղապ, Շաղապլու, Շադափլու, Շաղուպլի - Գյուղ ՀՀ Արարատի շրջ-ում, Արարատ ք-ից 13 կմ հր-արլ, Վեդի գե տի ձախակողմյան Շաղափի սելավ վտակի ընդարձակ ու գեղատեսիլ հովտում, շրջա պատված ոչ բարձր ու մեղմաթեք, կանաչապատ բլուրներով։ Տների մեծ մասը թեք տանիքով է, նորակերտ։ Խմելու ջուրը՝ ջրհորից։ Շաղափլուն Շ է վերանվանվել 03.07. 1968 թ։ Նախկինում մտնում էր Երևանի նահ-ի Երևանի գավ-ի մեջ։ 1873 թ ուներ 437, 1897– ին՝ 853, 1926-ին՝ 253, 1939-ին՝ 493, 1959– ին՝ 657, 1970-ին՝ 725, 1979-ին՝ 681, 1980– ին՝ 750 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը 1916-1926 թթ եկել է Արմ Հայաստանից` Վանի և Շատախի շրջ-ներից։ Զբաղվում են ծխախոտի, հացահատիկի և կերա յին կուլտուրաների մշակությամբ, անասնա պահությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Կա մի ավերակ եկեղեցի (12-րդ դ)։ Շրջակայքում` Արմենի դեմ և Չիմանղսդաւ կոչված վայրերում կան գ-ատեղիներ, որտեղ պահպանվում են գերեզմանոցներ, եկեղեցիներ, տների մնա ցորդներ։