Շահումյան (Էջմիածին)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շահումյան, (Шаумян, Shahumian), Խաչի գյուղ, Մոլադուրսուն, Մոլլադուրսուն, Մուլլադուրսուն, Շաումյան - Գյուղ ՀՀ Էջմիածնի շրջ-ում, էջմիածին ք-ից մոտ 5 կմ հս, հարթավայրում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհին, թաղված այգիների մեջ։ Հնում՝ Խաչի գյուղ, Մեծ Հայքի Այրարատ աշխ-ի Արագածոտն գավ-ում։ Տները նորա կերտ են ու բարեկարգ։ Խմելու ջուրը` Բազմաղբյուրի ջրմուղից, ոռոգմանը՝ Քասաղ գե տից և Մեծամորի ջրհան կայանից։ 1831-ին ուներ 120, 1897-ին՝ 297, 1926-ին՝ 168, 1939– ին՝ 291, 1959-ին՝ 509, 1970-ին՝ 618, 1979– ին՝ 693, 1989-ին՝ 956 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը եկել է Խոյից, Սալմաստից, Արմ Հայաստանի զանազան շրջ–ներից։ Զբաղվում են բանջարաբուծությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, կերային կուլտուրաների և խորդենու մշակությամբ։ Ունի թռչնաբուծական ֆաբրիկա։ Գ-ում գործում են միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ, բուժ կայան, կինո։ Շ-ում կա ավերված եկեղեցի (հավանաբար 19-րդ դ)։