Շահումյան (Արտաշատ)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Շահումյան, (Шаумян, Shahumian), Շաումյան – Գյուղ ՀՀ Արտաշատի շրջ-ում, Արտաշատ ք-ից 2-3 կմ հր-արլ, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու ձախ կողմում, հարթավայրում, թաղված այգինե րի ու բանջարանոցների մեջ։ Տները նորակերտ են ու հարմարավետ։ Խմելու ջուրը՝ Գառնիի ջրատարից։ Յուվան Շ է վերան վանվել 19.04.1950 թ։ 1831-ին ուներ 253, 1897-ին` 1979, 1926-ին` 1804, 1939–ին` 2147, 1959-ին՝ 2886, 1970-ին՝ 3323, 1979–ին` 3539, 1989-ին՝ 4131 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները եկել են Խոյի շրջ-ից 1828-29 թթ ներգաղթի ժամանակ։ Զբաղվում են խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հեռախոսային ցանց, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Ունի նաև կանգուն, անշուք եկե ղեցի՝ կառուցված 19-րդ դ։ Ղ Ալիշանը Յուվան նույնացրել է պատմական Կոտայք գավ-ի Ովա (Ովայից գյուղ) գ-ի հետ, որ անընդունելի է։ Գ-ը հայտնի է խեցեղենի ար տադրանքով։ 04.12.1995 թ մտնում է ՀՀ Արարատի մարզի մեջ։