Նուռնուս

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Նուռնուս, (Нурнус, Nurnus), Նորինոս, Նորինուս, Նռնես, Նռնունիս, Նռնունիք, Նռնուս, Նուռնիս, Նուռնուզ, Նուրնուս, Շուռնիս - Գյուղ ՀՀ Կոտայքի շրջ-ում, Աբովյան ք-ից 11կմ հս-արմ, Հրազդան գետի ձախ բարձրադիր ափին, քարքարոտ ու բլրապատ գոգահովտում: Տեղում ունի խմելու լավորակ ջուր: Նաև ե/կ է: Ունի դիատոմիտի և բազալտի պաշարներ: Տները քարակերտ են, թիթեղյա տանիքով: 1873թ ուներ 372, 1897-ին` 550, 1926-ին` 234, 1939-ին` 461, 1959-ին` 361, 1970-ին` 418, 1979-ին` 369, 1989-ին` 412բնակիչ: Ոնի ապակե տարաների գործարան, 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ: Այստեղ կա հին քարի դարի ժամանակաշրջանի` աշելյան ու մուստերյան հնավայր, որտեղ գտնվել են քարի գործիքներ: Ունի եկեղեցի: Գ-ի մոտ, Հրազդանի ձորում, գետի ձախ ափին նշմարվում են վանքի ավերակներ: 04.12.1995թ մտել է ՀՀ Կոտայքի մարզի մեջ: