Նոր Հաճըն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Նոր Հաճըն, (Нор hАчн, Nor Hachn), Հաճըն Նոր Նոր Աչին, Նոր Հաճն, Նոր Հաչն, Նոր Հաջին, Նոր Հաջն, Սիլաչոյ - Քաղաքատիպ ավան ՀՀ Նաիրի շրջ-ում, Աբովյան ք-ից 9կմ հս-արմ, Արզնի առողջարանի դիմաց, Հրազդան գետի բարձրադիր աջափնյակին, թաղված դեկորատիվ ծառերի մեջ: Տները ք-ատիպ են, 2-3 հարկանի, ունի ջրմուղ-կոյուղի: Նախկինում սրա տեղում գտնվում էր Սիլաչոյ գ (Երևանի նահ-ի Էջմիածնի գավ-ում), որը հետագայում լքվել է: Հիմնադրվել է 26.02.1953 թ, որպես Արզնի ՀԷԿ-ի ավանը և Գետամեջ ավանը միավորվելով կոչվեց Նոր Հաճըն` ու դասվեց հանրապետության քտա-ների շարքը: Սկզբում մտնում էր Կոտայքի, ապա (15.03.1972 թ) Նաիրի շրջ-ի մեջ: 1959-ին ուներ 1406, 1975-ին` 5666 բնակիչ` գերազանցապես հայեր: Այստեղ է գտնվում տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանը: Ունի 4 միջնակարգ և 1 երաժշտական դպրոց, Մշակույթի տուն, գրադարան, կինոթատրոն, կենցաղսպասարկման տաղավարներ, 4 մսուր- մանկապարտեզ, Դեղատու, հիվանդանոց, պոլիկլինիկա: Ավանում գտնվում է Կիլիկյայի Հաճնի հերոսամարտին (1920 թ) նվիրված թանգարանը: Արզնիի կիրճի վրա կառուցված է երկհարկանի շքեղ կամուրջ, որի վրայով անցնում են Մասիս-Նուռնուս երկաթուղին և խճուղին: 04.12.995թ դարձել է ք և մտել ՀՀ Կոտայքի մարզի մեջ: