Նորավանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Նորավանք, (Нораванк, Noravank), Ամաղվա Նորավանք, Ամաղու, Ամաղուի Նորավանք, Ամաղուի վանք, Ավագ անապատ, Խորաձոր, Խորաձոր անապատ, ս Կարապետ, Կարմիրի վանք, ս Նախավկայի վանք, Նորավան, Նորավանց, Նորավանք Ամաղուի - Վանք Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Վայոց ձոր գավ-ում, այժմյան ՀՀ Եղեգնաձորի շրջ-ի Ամաղու վտակի աջ ափին, բարձրադիր ափին, լ-նալանջի վրա: Սյունիքի առավել հռչակված վանքերից է: Հիմնադրման ճշգրիտ թվականը հայտնի չէ: 12-րդ դ. Նրա մասին արդեն կան մի շարք հիշատակություններ: Ունեցել է հսկայական կալվածքներ: Տարբեր ժամանակներում վանքին էին տրված 3 գ, մի բարդ, բազմաթիվ կալվածքներ: Եպիսկոպոսանիստ է: Նրա եպիսկոպոսները և մյուս հոգևորականները պայքարել են Տաթևի նկատմամբ իրենց ինքնուրույնություն պահպանելու համար` Ն դարձնելով վերջինիս հակաաթոռ վանք: Հ այտնի է իր արձանագրություններով, որոնք հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում ոչ միայն հոգևորական: