Նորավան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Նորավան, (Нораван, Noravan) - Գյուղ ՀՀ Սիսյանի շրջ-ում, Սիսիան ք-ից 7 կմ հր- արլ, Որոտան գետի ձախ կողմում, բարձրադիր, մեղմաթեք սարավանդի վրա, գեղատեսիլ վայրում: Գ հիմնադրվել է 1929թ: Բնակիչները եկել են նույն շրջ-ի գ-երից: Ունի կանոնավոր հատակագիծ, տները շարված են կանոնավոր շարքերով, քարակերտ են, թեք տանիքներով, բակերում ունեն պարտեզներ ու բանջարանոցներ: Գ շրջապատում են մի քանի շարք կազմող ուռենիներ: Խմելու ջուրը սառնորակ է բերված է և բերված է 3 կմ հեռավորությունից: 1931թ ուներ 338, 1939թ` 411, 1959թ` 665, 1970թ` 538, 1979թ`355, 1989թ` 405 հայ բնակիչ: Զբաղվում են դաշտավարությամբ, անասնապահությամբ: Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մսուր-մանկապարտեզ, բուժկայան:04,12,1995թ մտել է ՀՀ Սյունիքի մարզի մեջ: