Նորակերտ (Վարդենիս)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Նորակերտ, (Норакерт, Норакерт) - Գյուղ ՀՀ Վարդենիսի շրջ-ում, Վարդենիս քտա-ից 10-11 կմ հս, Մասրիկի դաշտում: Կլիման ցուրտ է, ձմռանը լինում են բքեր: Տները նորակերտ են ու հարմարավետ: Խմելու ջուրը բերված է 13 կմ հեռավորությունից: Գ հիմնադրել են 1927 թ Արմ Հայաստանի` Վանի գավ-ի Սեղ գ-ից գաղթած 12 ընտանիքներ: 1939-ին ուներ 747, 1959-ին` 851, 1970-ին` 948, 1979-ին` 794, 1989-ին` 729 բնակիչ: Զբաղվում են հացահատիկի, կերային կուլտուրաների ծխախոտի մշակությամբ ու անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան, ավտոմատ հեռախոսացանց: 04.12.1995թ մտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ: