Նոյեմբերյան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Նոյեմբերյան, (Ноемберян, Noyemberian), Բարան, Բարանա - Քաղաքատիպ ավան, ՀՀ Նոյեմբերյանի վարչական շրջ-ի կենտրենը: Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահ-ի Ղազախի գավ-ի մեջ և կոչվում էր Բարանա: Ն. է վերանվանվել 04.01.1938թ.: Քտա է 1971թ.-ից: Գտնվում է Գուգարաց լշ-ի արլ լանջին, Այրում ե/կ-ից 22 կմ հր-արլ, անտառապատ լ-ներով սարավանդի և լ-նալանջերի վրա, ամբողջովին թաղված մրգատու այգիների և դեկորատիվ ծառերի մեջ: Գրավում է ընդարձակ տարածություն: Տների մեծագույն մասը 2-3 հարկանի է: Ունի ջրմուղ-կոյուղի, խմելու ջուրը բերված է 5-10 կմ հեռավորությունից:Քտա-ի տարածքում կան երկաթի բովեր, հանքային ջրեր, պղնձի երևակումներ, սպիտակ ֆեզիլտի պաշարներ: 1831-ին ուներ 294,1897-ին`1197, 1926-ին` 1901, 1939-ին`2655, 1959-ին` 3138, 1970-ին` 4330, 1980-ին` 5115, 1989-ին` 6116 բնակիչ: Այստեղ կան սննդի և կենցաղսպասարկման կամբինատներ, տեղական արդյունաբերության արտադրական միավորման մասնաճյուղեր: Կարևոր դեր ունի կաթնամթերքների, հատկապես պանրի արտադրությունը: զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ: Հայտնի է դեղձով: Քտա-ում գործում են 3 հանրակրթական միջնակարգ, երաժշտական, գեղարվեստի և մարզական դպրոցներ, պրոֆտեխուսումնարան, 2 մանկապարտեզ, մանկամսուր, մշակույթի տուն, կինոթատրոն, գրադարան, հեռուստատեսության կայան, ռադիոհանգույց, շրջանային հիվանդանոց, մանկական կոնսուլըացիա, շտապ օգնության և սանիտարահամաճարակային կայաններ, տպարան: Գ-ից մոտ 5 կմ հեռավորությամբ գտնվում է Սրոցհանք հանդամասը, որտեղից սրոց քար են արտահանել Իրան և Թուրքիա: Ն-ի շրջակայքում կան զանազան հնություններ` եկեղեցիների ավերակներ, գ-ատեղի, գերեզմանոց, 2-րդ-1-ին հազարամյակների (մթա) դամբարաններ: Ն-ից 2 կմ հեռավորությամբ Բերդաղ կոչվող կիկլոպյան ամրոցի մնացորդներն են, իսկ ավելի մոտ գտնվում է Մարդաց Արեգունի կիկլոպյան ամրոցը: Եկեղեցին կոչվում է ս. Սարգիս, որը կանգուն է և գտնվում է 3-4 կմ հեռավորությամբ: Այստեղեն ծնվել քիմ գիտ դ-ր, պրոֆ Ա. Հարությունյանը, հնագետ Ս. Տեր-Ավետիսյանը, գրող Վարդան Ատրյանը: 04.12.1995թ մտել է ՀՀ Տավուշի մարզի մեջ: