Նշավան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Նշավան, (Ншаван, Nshavan), Ալփավա, Ալփավան, Արպավար, Արփավա, Արփավար, Լուսակերտ - Գյուղ ՀՀ Արտաշատի շրջ-ում, Արտաշատ ք-ից 7-8 կմ հս-արմ, այգեվետ հարթավայրում: 20.8.1945թ. վերանվանվել է Լուսակերտ, 21.10.1967-ին` Ն: 1831թ. ուներ 55, 1897-ին` 127, 1926-ին`194, 1939-ին` 795, 1959-ին` 1266, 1970-ին` 1519, 1979-ին` 1618, 1989-ին` 1824 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները 1828 թ գաղթել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գյուղերից: Զբաղվում էին այգեգործությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, ակումբ, գրադարան, բուժկայան, մսուր-մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար: 04.12.1995թ. մտել է ՀՀ Արարատի մարզի մեջ: