Նիգավան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Նիգավան, (Нигаван, Nigavan), Դանագերմազ, Դանագիրմազ, Դանագիրմուն, Դանա-Դանագիրմազ, Հովիտ, Տանագիրմազ-Գյուղ ՀԽՍՀ Ապարանի շրջ-ում, Ապարան քտա-ից մոտ 7կմ հս-արմ, Արագած լ-ան փեշին: 15.7.1947-ին վերանվանվել է Հովիտ, 21.10.1967-ին` Ն: Ունի լ-նային զով ու առողջարար կլիմա, խմելու սառնորակ ջուր: Առանձնաըները քարաշեն են, հարմարավետ: 1831թ ուներ 149,1897-ին`873, 1926-ին` 1401, 1939-ին` 1659, 1959-ին` 731, 1970-ին` 807, 1979-ին`670հայ բնակիչ ,որոնց մի մասի նախնիները այստեղ են գաղթել Արմ Հայաստանի Էրզրումի ու Մուշի և Պարսկահայաստանի շրջ-ների գ-երից 1828-29թթ: Անասնապահական պետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Գ ունի նորակառույց միջնակարգ դպրոց, ակումբ-գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան: Եկեղեցին կոչվում է ս. Սահակ `կառուցված 19-րդ դ : Շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի մնացորդներ, գ-ատեղի, գերեզմանոց: