Նարեկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Նարեկ, (Нарек, Narek), Նառ, Նառգյուղ, Նար, Նարա, Նարի, Նոր, Նորեկք-Գյուղ Արմ Հայաստանում, Վանի նահ-ում, Վանի գավ-ի Գավաշի գվռկ-ում: Հնում մտնում էր Մեծ Հայքի Վասպուրական աշխ-ի Ռշտունիք գավ-ի մեջ: Գտնվում է Վանա լճի հր կողմում, լճափից 4-5 կմ վրա, այգեվետ և արգավանդ վայրում: 20-րդ դ սկզբներին ուներ շուրջ 120 տ հայ բնակիչ: Զբաղվոըմ Էին հացահատիկային կուլըուրաների մշակությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, ձկնորսությամբ և շալագործությամբ: Գ-ի կեհտրոնում, բարձունքի վրա գտնվում էր հռչակավոր Նարռկա վանքը` իր դպրոցով: Գ 1895-96թթ ավերվել, կողոպտվել է, իսկ 130 մարդ բռնությամբ մահմեդականացվել: 1915թ Ն ավերվել է, բնակիչները կոտրվել կամ արտագաղթել են: Ն-ից 1-1,5 կմ հր կա մի ավերակ բերդ, իսկ 2 կմ հս-արլ` ավերակ եկեղեցի: Գ-ից հս-արմ, ծովափին մոտ Առտեր կղզու դեմ-դիմաց, լ-ան մեջ կան 9 բնական քարայրներ, որոնցից մեկում կար քարե սեղան: Ըստ ավանդության այդ քարայրում աղոթել է Գրիգոր Նարեկացին: