Նավուր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Նավուր, (Навур, Navur), Նավար, Նավոր, Նաուր, Նովչալի, Նովչալու, Նովուր, Նոուր-Գյուղ ՀԽՍՀ Շամշադինի շրջ-ում, Բերդ քտա-ից 4-5 կմ հր-արմ, բարձրադիր ու գեղեցիկ սարալանջի վրա: Մոտակայքում կան անտառներ: Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն, հարմարավետ, որոնց կից կան պարտեզներ ումրգատու այգիներ: Ունի առողջարար կլիմա: Խմելու ջուրը բերվում է ջրմուղով, 4 կմ հեռավորությունից: 1873թ ուներ 249,1879-ին` 573, 1926-ին` 1210, 1939-ին` 1469, 1959-ին` 1334, 1970-ին` 1405, 1979-ին` 1333 հայ բնակիչ, որոնց մի մասը եկել է Բերդից (1862թ), Ղարաբաղից, Կրասնոսելսկի շրջ-ից և Արծվաբերդ գ-ից: Կարտոֆիլագործական , Անասնապահական պետական տնտեսությունը զբաղվում է նաև հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների, մշակությամբ: ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան, կենցաղի տուն:Գ-ի քարաշեն եկեղեցին կանգուն է:

Ն և նրա շրջակայքը հարուստ են հնավայրերով, որտեղ հայտնաբերվել են 3-րդ հազարամյակի (մ թ ա ) փայլեցրած խեցեղեն, բրոնզի կացիններ, պաշտպանական ամրությունների համակարգ, հր-ում` Տանձուտ և <<Բերդի գլուխ>> ամրոցները, <<Քարի գլուխ>> կիկլոպյան ամրոցը, արմ-ում` 1-ին հազարամյակի (մ թ ա ) դամբարանադաշտը: Գ շրջակայքում են գտնվոմ նաև Առընտեր, <<Դաշտի բերդ >> ամրոցները ևս : Հայտնաբերված հնագիտական նյութերի մեջ ուշագրավ են փոքրիկ կառքի, կանացի ու շան քարե և բրոնզի պաշտամունքային արձանիկները: Գ շրջակայքում կան արծաթի և պղնձի երևակումներ: