Մրգավետ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մրգավետ, (Мргавет, Mrgavet), Գարատաղլը, Գարատաղլու, Ծաղկաշեն, Կարադաղլը, Կարադաղլու, Ղարադաղլը, Ղարադաղլու - Գյուղ ՀԽՍՀ Արտաշատի շրջ-ու, Արտաշատ ք-ից մոտ 9 կմ հս-արմ, հարթավայրում: 20.8.1945թ վերանվանվել է Ծաղկաշեն, իսկ 21.12.1967թ`Մ: Գ-ի 1-3 հարկանի առանձնատները քարաշեն ու հարմարավետ են, որոնց կից կան պարտեզներ ու բանջարանոցներ: Խմելու ջուրը ստացվում է Գառնիի գլխավոր ջրատարից: 1831թ ուներ 296, 1897թ` 432, 1926թ` 465, 1939թ` 588, 1959թ` 1215, 1970թ` 1521, 1979թ` 1746 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի Խոյի ու Սալմաստի շրջ-ների գ-երից` 1828-29 թթ: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտուղ-բանջարեղենի մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց ( բացված 1883թ), մշակույթի տուն, գրադարան, բուժկայան, կինո, կենցաղսպասարկման տաղավար