Մրգաստան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մրգաստան, (Мргастан, Mrgastan), Խոջիլար, Հաջիլար, Հաջիլեր - Գյուղ ՀԽՍՀ Էջմիածնի շրջ-ում, Էջմիածին ք-ից մոտ 4 կմ հս-արմ, հարթավայրում, թաղված մրգատու այգիների ու բանջարանոցների մեջ:Մ է վերանվանվել 3.1.1935թ: Առանձնատները քարաշեն են, հարմարավետ ու ճաշակավոր: 1831թ` ուներ 185, 1897թ` 385, 1926թ` 292, 1939թ` 435, 1959թ` 548, 1970թ` 788, 1979թ` 824 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են արմ Հայաստանի Մոկսի գվռկ-ի և Պարսկահայաստանի Խոյի, Սալմաստի գավ-նեի գ-երից 1828-29 և 1915-18 թթ: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, հացահատիկի, բանջարեղենի, խորդենու մշակությամբ և անասնապահությամբ: Գ ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Խմելու ջուրը ստացվում է ջրմուղով`Բազմաղբյուրից, ոռոգմանը Ստորին Հրազդանի ջրանցքից: Ունի կանգուն եկեղեցի: Գ-ից արմ կան միջնադարյան խաչքարեր: