Մրգաշատ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Մրգաշատ, (Мргашат, Mrgashat), Գեչռլու, Գեչըլու, Կեչառու-Գյուղ ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջ-ում, Հոկտեմբերյան քտա-ից 5-4 կմ հր-արլ: Մ է վերանվանվել 4.4.1946թ: Գ տեղադրված է այգեվետ հարթավայրում: Առանձանտները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ: Խմելու ջուրը ստացվում է ջրմուղով 1873թ ուներ 1838, 1926թ` 1810, 1939թ` 2277, 1959թ` 3593, 1970թ` 4421, 1979թ` 4838 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Սուրմալուի գավ-ից, Խնուսից, Ալաշկերտից ու Պարսկահայաստանի Խոյի ու Սալմաստի գ-երից 1828-29 և 1915-18թթ: 1940-50-ական թթ այստեղ հաստատվել են նաև Լիբանանից եկած հայրենադարձներ: Կոլտնտեսությունն զբաղվում է Խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների ու խորդենու մշակությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց,մշակույթի տուն, կինո, գրադարան, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, ավտոմատ հեռախոսացանց, հիվանդանոց-ծննդատուն: Եկեղեցին կանգուն է և անվանվում է ս. Աստվածածին: Գ-ի մոտ է գտնվում մի հին բնակատեղի ( 3-2-րդ հազ, մ.թ.ա.), որ կոչել են Կարաթափա: Մ-ում են ծնվել ՀԽՍՀ ԳԱ ակադ., հնագետ, պատմաբան Բ. Ն. Աաքելյանը, բանաստեղծ Գարունցը ( Գրիգոր Հակոբյան):